X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանը նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային առումով լինի արդյունավետ. Դավիթ Հարությունյան


* 17-10-2017, 13:02 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 353 անգամ


Հայաստանը նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային առումով լինի արդյունավետ. Դավիթ ՀարությունյանAysor.am: Էներգետիկ ոլորտում Հայաստանն ունի երկու հնարավոր զարգացման սցենար՝ փորձել ընդհանրապես էներգակիրների գինը նվազեցնել երկրում և փորձել նվազեցնել, ենթադրենք, հոսանքի գինը, այսօր լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, դրանք երկու տարբեր չափանիշներ են: Դավիթ Հարությունյանը նշեց, որ անգամ ատոմակայանների պարագայում երկու իրարից տարբերվող մոտեցումներ կան:

«Մենք պլանավորում ենք էներգետիկ ոլորտի զարգացում` ելնելով երկրի հիմնական ռազմավարական նպատակներից: Սա քաղաքական որևէ ազդեցության ենթակա չէ, այլ էներգակիրների շուկայում առկա իրավիճակով է պայմանավորված, գներով, սպառմամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով», - ասաց նախարարը:

Դ.Հարությունյանը նշեց, որ Հայաստանը նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ:

«Կառավարության երկարաժամկետ ռազմավարությունում հստակ նշված է, որ այն պարբերաբար ենթակա է վերանայման: Անընդհատ վերանայելու ենք` կախված տեխնոլոգիական զարգացումներից: Հիմա նոր տեխնոլոգիա է ի հայտ եկել, որը հնարավորություն է ընձեռել ատոմակայանը 50 մեգավատտանոց բլոկերով աշխատեցնել և դա փոխում է գնահատումը: Այսինքն` մենք դրա արդյունքում կարող ենք գնալ լրիվ այլ ճանապարհով, որ ստեղծենք շատ ավելի փոքր հզորությամբ ատոմակայան: Հնարավոր է, որ ինչ-որ նոր տեխնոլոգիա առաջանա, հնարավոր է, որ վերանայենք մեր մոտեցումները», - ըդգծեց Դ.Հարությունյանը:

Նա համաձայն է դիտարկմանը, որ ատոմակայանը տալիս է ամենաէժան էլեկտրաէներգիան:

«Բայց եթե կա արդեն կառուցված ատոմակայան: Բայց երբ հաշվարկվում են ներդրումները, այլ պատկեր է ստացվում։ Այն ամենևին այնքան էժան չի լինելու, ինչ այսօրվա ատոմակայանի արտադրանքը, սա պետք է առաջին հերթին հաշվի առնել», - նշեց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ատոմակայան ունենալը տալիս է անկախություն, նախարարն արձագանքեց. «Ի վերջո, մենք չունենք հումքի արտադրություն և որոշակի կախվածության մեջ ենք հումք արտադրողներից, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք բոլոր տարրերը հաշվի առնել»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2017 (226)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS