X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիան մի գիշերում կորցրել է 17 մլրդ դոլար


* 12-10-2017, 17:37 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1335 անգամ


Թուրքիան մի գիշերում կորցրել է 17 մլրդ դոլար Ermenihaber.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև ծագած վիզային ճգնաժամի առաջին իսկ օրը տեղի ունեցավ թուրքական լիրայի կտրուկ արժեզրկում, ինչի հետևանքով Թուրքիայի տնտեսությունը մի գիշերվա ընթացքում ունեցավ մոտ 63 մլրդ լիրայի (17 մլրդ դոլար) կորուստ:
Այսպիսի տվյալներ են հրապարակված Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) տնտեսական գծով փոխնախագահ Այքութ Էրդողդուի զեկույցում:
Թուրքական «Gazeteduvar.com.tr» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Էրդողդուն որոշ մանրամասներ է ներկայացրել լիրայի՝ ժամերի ընթացքում ավելի քան 3 տոկոսով արժեզրկվելու հետևանքների վերաբերյալ:
Զեկույցի համաձայն՝ տնտեսության ռեալ սեկտորի կորուստը կազմել է 26 մլրդ թուրքական լիրա (7.1 մլրդ դոլար):
Ստամբուլի բորսայում գործարքներ կատարող բաց բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի արժեքը միասին վերցրած ընկել է 23 մլրդ լիրայով (6.2 մլրդ դոլար):
Փոխարժեքի կտրուկ փոփոխության հետևանքով պետության ներքին պարտքն ավելացել է 3 մլրդ լիրայով (0.8 մլրդ դոլար), իսկ արտաքին պարտքը՝ 11 միլիարդով (3 մլրդ դոլար):


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (148)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS