X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Եթե ՀՀ-ին իրական օգնություն պետք լինի, հավաքական զորքերը պատրաստ կլինեն աջակցել. Անատոլի Սիդորով


* 7-10-2017, 13:08 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 847 անգամ


Եթե ՀՀ-ին իրական օգնություն պետք լինի, հավաքական զորքերը պատրաստ կլինեն աջակցել. Անատոլի ՍիդորովՀուսամ բանը դրան չի հասնի, բայց եթե հանկարծ ՀԱՊԿ անդամ երկրներին, այդ թվում Հայաստանի Հանրապետությանը, իրական օգնություն պետք լինի, հավաքական զորքերը պատրաստ կլինեն աջակցել, այսօր «Որոնում 2017» զորավարժությունների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Aysor.am-ի լրագրողը գեներալ-գնդապետից հետաքրքրվեց՝ ՀԱՊԿ-ում նախանշվա՞ծ է այն կարմիր գիծը, որը, եթե հակառակորդը հատի, ապա հավաքական ուժերը կմիջամտեն.

«Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը: Մենք և ամբողջ աշխարհը գիտենք, թե ինչ խնդիր ու ցավ ունի Հայաստանը, գիտենք այն հակամարտության մասին, որը ոչ մի կերպ չի հաջողվում լուծել խաղաղ ճանապարհով: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ զորքերը նախատեսված են անդամ երկրների սուվերենության ու տարածքային ամբողջական պահպանման համար: Դա տեղի է ունենում անդամ պետության դիմումով, և որոշում է կայացնում հավաքական անվտանգության խորհուրդը: Ես չեմ պատմի հիմա կարմիր գծի մասին, բայց կարող եմ ասել՝ եթե աստված չանի անդամ պետություններից մեկին իրական օգնություն պետք լինի, ապա հավաքական ուժերի զորքերը շատ ավելի մեծ քանակով, քան, օրինակ, այսօր մասնակցում են զորավարժություններին, պատրաստ կլինեն գալ ու օգնել, իրականացնել այն խնդիրը, որը սահմանված է կանոնադրությամբ», - ասաց գեներալ-գնդապետը:

«Այդ թվում ՀՀ-ն, կարծում եմ՝ չպիտի կասկածներ ունենա այդ հարցում: Հուսամ բանը դրան չի հասնի, բայց ՀԱՊԿ զորքերը պատրաստ են աջակցել Հայաստանի Հանրապետությանը», - ընդգծեց նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (170)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS