X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կովկասի ամբողջական ինտեգրումը ԵԱՏՄ կօգնի կարգավորել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. Պուտինի խորհրդական


* 7-10-2017, 10:39 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 381 անգամ


Կովկասի ամբողջական ինտեգրումը ԵԱՏՄ կօգնի կարգավորել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. Պուտինի խորհրդական Aysor.am: Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը և Կովկասի ինտեգրումը այդ միության մեջ կօգնի կարգավորել ամենադժվար քաղաքական խնդիրները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ասաց ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը։

«ԵԱՏՄ-ի ինտեգրումը՝ բնական գործընթաց է։ Մենք միասին կառուսել ենք ռուսականկայսրությունը, սովետականը և կարող ենք միասին կառուցել մեր ապագան հարյուր տարվա համար», - Երևանում լրագրողների հետ զրույցում նշեց է Ս.Գլազևը։

Նրա խոսքով, ՌԴ նախագահի առաջարկած եվրասիական գործընկերության նախագիծը՝ բարեկամ երկրների միավորման տարբերակ է, որի պարագայում հարգվում է միմյանց սուվերենությունը։

«Դա կամավոր միավորում է, չկա պարտադրանք, ինչպես Եվրամիության դեպքում է։ Եթե չլիներ ամերիկյան միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին՝ ապա այդ երկիրը կլիներ ԵԱՏՄ կազմում և կունենար ոչ թե 30 տոկոսի ՀՆԱ անկում, այլ 10 տոկոսի աճ։ Նույնը վերաբերվում է նաև Կովկասին։ Եթե մենք Կովկասում ուզում ենք ունենալ խաղաղություն, համագործակցություն, որոնք կօգնեն լուծել քաղաքական խնդիրները, ապա պետք է ամբողջ Կովկասը ինտեգրել ԵԱՏՄ կազմում», - նշեց ՌԴ նախագահի խորհրդականը։

Հարցին՝ արդյոք նա նկատի ունի նաև ղարաբաղյան հակամարտությունը, Ս.Գլազևը պատասխանեց. «Այդ թվում»։

Նրա խոսքով, միասնական տնտեսական տարածքը, երբ գործում են ընդհանուր տնտեսական շահեր, հնարավորություն է ստեղծում լուծել անլուծելի թվացող խնդիրներ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (143)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS