X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը կհամալրվի


* 6-10-2017, 15:21 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 713 անգամ


Ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը կհամալրվի Aysor.am: Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մասնակցել է Դոնի Ռոստովում անցկացված ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների համակարգող խորհրդի արտագնա նիստին, տեղեկացնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Խորհրդարանականները քննարկել են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությանը, Հարավային ռազմական օկրուգում ռազմական անվտանգությանը, տարածաշրջանում սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև սպառնալիքներին և մարտահրավերներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման կարողությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խորհրդակցության մասնակիցներն այցելել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ապահովման տարածաշրջանային կենտրոն, որտեղ Կորյուն Նահապետյանը ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի հետ քննարկել է ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի համալրման, ինչպես նաեւ սպառազինման հետ կապված խնդիրները:

Այցի շրջանակում Կորյուն Նահապետյանը մասնակցել է նաև հոկտեմբերի 3-ին մեկնարկած «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-մարտավարական զորավարժության բացման արարողությանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (170)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS