X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել. Կարեն Կարապետյան


* 6-10-2017, 12:04 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 341 անգամ


Հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել. Կարեն Կարապետյան Aysor.am:Որպես ՀՀ վարչապետ` ցանկանում եմ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել այն հնարավորությունների վրա, որոնք այսօր կան Հայաստանում, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի և վեցերորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանն իր ելույթում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Կարծում եմ` այս հարթակում հնարավոր կլինի քննարկել ինչպես խնդիրներ ու մարտահրավերներ, այնպես էլ` հեռանկարներ: Հայաստանը, ԵԱՏՄ անդամ լինելով. այսօր կարող է լավ հարթակ լինել մեր գործընկերների համար և կարող է դիտարկվել ոչ միայն որպես զուտ ներքին հայկական շուկա, այլ` որպես հարթակ մեր հարևան Իրանի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից», - ասաց Կարեն Կարապետյանը` հիշեցնելով, որ առաջիկայում կավարտվեն աշխատանքներն Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ:

«Հայաստանն այսօր օգտվում է նաև GSP և GSP+ արտոնյալ համակարգերից, որոնցով աշխատում է ԱՄՆ և ԵՄ հետ: Այնպես որ, ես մտածում եմ` ճիշտ կլինի այսօր քննարկել նաև այս հեռանկարները», - ասաց ՀՀ վարչապետը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, վարչապետի դիտարկմամբ, բոլոր մակարդակներում արձանագրվում է տնտեսական համագործակցության բարձր ցուցանիշ.

«Միևնույն ժամանակ արձանագրում ենք` ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել, ավելին` այն այսօր եղածից շատ ավելի մեծ է: Օրինակ` 37 տոկոսով աճել է զբոսաշրջությունը, այն բանից հետո երբ որոշում կայացվեց, որ ՌԴ քաղաքացիները կարող են ներքին անձնագրերով Հայաստան գալ», - ասաց Կարեն Կարապետյանը` հաջողություն մաղթելով համաժողովների ընթացքին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (170)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS