X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ռուսաստանում. կան տուժածներ


* 5-10-2017, 10:33 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 835 անգամ


Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ռուսաստանում. կան տուժածներ Հոկտեմբերի 5-ին, ժամը 10:18-ին կապ է հաստատվել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոցի հերթապահ բժշկի հետ, ով տեղեկացրեց, որ Միներալնիե Վոդի-Ալեքսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ից իրենց մոտ հոսպիտալացված Գոհար Հակոբյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Սալվի Ավետիսյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

***


Հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան:

ՌԴ ԱԻՆ-ից հայտնեցին, որ ուղևորներ՝ 1961 թ. ծնված Գոհար Հակոբյանը և 1967 թ. ծնված Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը ճշտվում է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (170)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS