X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լոռիում դանակահարվել են երկու եղբայր, որոնցից մեկը գտնվում էր հետախուզման մեջ


* 4-10-2017, 20:15 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 788 անգամ


Լոռիում դանակահարվել են երկու եղբայր, որոնցից մեկը գտնվում էր հետախուզման մեջՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի դանակահարության դեպքի առթիվ:

2017 թվականի հոկտեմբերի 03-ին՝ ժամը 02:40-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 տղամարդ: Պարզվել է, որ դանակահարվածները եղբայրներ են՝ ծնված 1982 և 1989թթ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Եղբայրները ճանաչվել են տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է եղբայրների՝ ծանր մարմնական վնաս ստանալու դեպքի վայրը, տվյալներ ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ, և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել է նաև, որ դանակահարված եղբայրներից մեկը սեպտեմբերի 10-ից հետախուզման մեջ էր գտնվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված արարք կատարելու մեղադրանքով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. սեպտեմբերի 7-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, առևանգվել է Լոռու մարզի անչափահաս բնակչուհի՝ ծնված 1999թ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ աղջկան առևանգել էին Լոռու մարզի 4 բնակիչ. նրան նախ տեղափոխել էին Գյումրի, ապա՝ Երևան, այնուհետև՝ Էջմիածին։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի և 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի երկու բնակչի մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի և 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: 4-րդ անձի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Վերջինիս այսօր մեղադրանք է առաջադրվել՝ անչափահասի առևանգման գործով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ Քննչական Կոմիտե

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (170)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS