X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կզորակոչվեն թե վճարովի, թե անվճար սովորողները. Վիգեն Սարգսյանի ասուլիսը


* 2-10-2017, 12:07 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2278 անգամ


Կզորակոչվեն թե վճարովի, թե անվճար սովորողները. Վիգեն Սարգսյանի ասուլիսը A1plus.am: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ լուրերին, թե առաջիկա զորակոչին բուհերում վճարովի հիմունքներով սովորողներից բացի, զորակոչվելու են նաեւ անվճար հիմունքներով սովորողները:

Ըստ նախարարի՝ զորակոչվում են տարկետման իրավունք չունեցողները. «Զորակոչում ենք 18 տարին լրացած քաղաքացիներին՝ ինչպես վճարովի, այնպես էլ անվճար սովորող եւ տարկետման իրավունք չունեցողներին: Տարեկան յոթ-ութ հարյուր արական սեռի քաղաքացի ստանում է տարկետման իրավունք: Հիմնավորումն այն է, որ կիսատ կրթությունը ճիշտ չէ»:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ իր առաջարկին, որ պաշտոնյաներն իրենց հայտարարագրերում պետք է նշեն զինվորական ծառայություն անցած լինելու մասին. «Դա առաջարկել եմ՝ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ծառայության հանդեպ: Ցանկացած մարդ, որը հավակնում է զբաղեցնել հանրային պաշտոն, պետք է հայտարարագրում նշի՝ ծառայե՞լ է, թե ոչ, եթե ազատվել է, ինչո՞ւ»:

Պաշտպանության նախարարը հավաստիացրեց, որ մինչեւ տարեվերջ ամբողջությամբ լուծված կլինի զոհված զինծառայողների եւ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների անօթեւան ընտանիքների՝ բնակարանով ապահովման խնդիրը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (328)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS