X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լևոն Արոնյանն ամուսնանում է


* 30-09-2017, 19:29 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1470 անգամ


Լևոն Արոնյանն ամուսնանում է Panorama.am:Աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն այսօր ամուսնանում է: Նրա հարսանցուն՝ Արիանա Կաոլին ֆիլիպինյան ծագմամբ ավստրալուհի է: Զույգի կնքահայրը ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է:

Պսակադրությունը կատարվեց Սաղմոսավանքում:
Champord.am-ին տված հարցազրույցում նա պատմել է հարսանիքի, հարսանքուրերի, ազապ ախպոր, օժիտի ու հյուրերի մասին.
«Լևոնի մտերիմ ընկերներից շատերն ամուսնացած են, դժվար էր ընտրություն կատարելը: Ես գիտեմ, որ նրա երկար տարիների լավագույն ընկերը՝ Հրանտ Հակոբյանը ամուրի է և կլինի հարսանիքի ազապբաշին: Ինչ վերաբերում է ինձ, ապա շախմատի բերումով իմ լավագույն ընկերները տղաներ են եղել: Եվ անկեղծ ասած ես էլ փոքր-ինչ «տղայական» եմ եղել: Չնայած որ իմ բոլոր ընկերները աշխարհի տարբեր ծայրերից գալու են իմ հարսանիքին, ես չէի կարող իմ տղա ընկերներին հրավիրել հարսնաքույրերի թիմ: Այդ պատճառով իմ հարսնաքույրերը կլինեն հարազատ քույրս, զարմուհիս, ով Հոլանդիայից է ժամանել, իմ հայաստանցի ընկերուհիները: Վերջիններս իմ մանկության մտերիմ ընկերուհիները չեն եղել, սակայն նրանք Հայաստանում ինձ շատ մտերիմ են դարձել վերջին տարիներին։ Հարսանյաց հանդեսին աշխարհի տարբեր անկյուններից հյուրերի ենք սպասում...
Կարծում եմ՝ առնվազն Հայաստանում մենք սովոր ենք մեր հարաբերությունները պահել ինչ-որ չափով հանրային մակարդակում: Միանգամայն բնական է՝ հարսանիքի հետ կապված հանրային հետաքրքրասիրությունը։ Լևոնը գնահատում է մարդկանց սերն ու ուշադրությունը, հպարտանում է մարդկանց՝ իր անձի նկատմամբ դրսևորվող վստահությամբ, ես նույնպես։ Բայց և այնպես, փորձում ենք հարսանիքի մասին շատ չբարձրաձայնել, նշելու ենք մտերիմ ընկերների ու բարեկամների հետ։ Եվ «գաղտնիության» պահպանումը բացարձակ դժվար չէ, որովհետև ավելորդ ու արհեստական ուշադրություն չենք ստեղծում»:

Լևոն Արոնյանն ամուսնանում է

Լևոն Արոնյանն ամուսնանում է

Լևոն Արոնյանն ամուսնանում է



 

մեկնաբանություններ: (0)




ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (280)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS