X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նախիջևանում զինծառայողը սպանել է 3 ծառայակցի և փախել


* 30-09-2017, 13:45 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2759 անգամ


Նախիջևանում զինծառայողը սպանել է 3 ծառայակցի և փախել Razm.info: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլին սպանել է 3 ծառայակցի և փախել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV լրատվակայքը:
Սպանված զինծառայողներն են Սիյազանի շրջանի բնակիչ, ավագ լեյտենանտ Աբբասով Նահիդ Ղարիբ օղլուն (Abbasov Nahid Qərib oğlu), Գարադաղի շրջանի Սահիլ գյուղի բնակիչ Շերիֆլի Էլվին Էլշան օղլուն (Şərifli Elvin Elşən oğlu) և Շարուրի շրջանի Դյուդանգա գյուղի բնակիչ, 1993-ին ծնված Աղաև Վյուսալ Ռաֆիգ օղլուն (Ağayev Vüsal Rafiq oğlu): Ըստ աղբյուրի՝ ծառայակիցներին սպանած զինծառայողը Սադարակ գյուղի բնակիչ Ջալիլբեյլի Բահրուզ Փերվիզ օղլուն է (Cəlilbəyli Bəhruz Pərviz oğlu), ով փախել է դեպքի վայրից: Նրան գտնելու մասին տեղեկություններ դեռևս չկան:
Լրատվակայքը հայտնում է, որ սպանված զինծառայողներից Էլվին Շերիֆլիի հարազատները հաստատել են տեղեկությունը:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել այս միջադեպի մասին:
Ըստ Meydan TV-ի՝ Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության համակարգում 2017 թվականի առաջին 9 ամիսներին մահացել է առնվազն 53 զինծառայող:
Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 48 մահացած զինծառայողի անուն, իսկ 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ: Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS