X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԼՂ այցելած Թուրքիայի 4 քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. Ադրբեջանի դատախազ. Tert.am


* 30-09-2017, 13:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1140 անգամ


ԼՂ այցելած Թուրքիայի 4 քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. Ադրբեջանի դատախազ. Tert.am Tert.am: Լեռնային Ղարաբաղ այցելած Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Նա հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացիներն այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ «դրանով ցույց տալով, որ չեն հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Այդ առնչությամբ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:

«Այդ անձանց գործողությունները չեն արտացոլում թուրքական պետության դիրքորոշումը: Նրանք նախկինում էլ հայտնի էին իրենց հայամետ դիրքորոշմամբ: Այդ անձինք աջակցություն են հայտնել PKK ահաբեկչական կազմակերպությանը, քարոզել են անկախ քրդական պետության ստեղծումը: Նրանց թվում կա նախկին պատգամավոր, գրող և հեռուստահաղորդավար»,- ասել է Գարալովը:

Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց նկատմամբ կհարուցվեն քրեական գործեր, և նրանց նկատմամբ հետախուզում կանցկացվի բոլոր երկրներում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է թուրք մտավորականների այցն Արցախ: Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթուօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի 4 քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ չի համաձայնեցվել պետական մարմինների հետ։

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ երկրի քաղաքացիների այցն Արցախ «չի արտացոլում երկրի պաշտոնական քաղաքականությունը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու համար»: Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը մեղադրել է Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներին դավաճանության համար ու հայտնել, որ ըստ իրեն՝ Թուրքիան կարճ ժամանակահատվածում կարտահանձնի նրանց Բաքվին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (280)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS