X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակն անդրադարձել է թուրք գործիչների՝ Արցախ կատարած այցին


* 30-09-2017, 10:57 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1073 անգամ


Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակն անդրադարձել է թուրք գործիչների՝ Արցախ կատարած այցինErmenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակն արձագանքել է թուրք մտավորականների ու հասարակական գործիչների՝ սեպտեմբերի 22-ին Արցախ կատարած այցին: ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված գրություննը վերնագրված է «ԱԳՆ խոսնակ Հյուսեյին Մյուֆթուօղլուի պատասխանը Ադրբեջանի օկուպացված հողեր կատարած այցի մասին հարցին»:
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան արդեն քառորդ դար Ադրբեջանի հետ համերաշխության մեջ է գտնվում՝ վերջինիս «հողերի 1/5-ի օկուպացիային վեջ դնելու նպատակով»:
«Ադրբեջանի օկուպացված տարածքներ մեր 4 քաղաքացիների վերջերս կատարած այցելությունը, կատարվել է առանց պետական մարմինների հետ խորհրդակցելու, իրենց անհատական նախաձեռնությամբ և որևէ կերպ չի արտացոլում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության վերջում Մյուֆթուօղլուն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Թուրքիան շարունակում է եղբայրական Ադրբեջանի կողքին լինել՝ պաշտպանելով վերջինիս «արդար դատը»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS