X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռասիստական հարձակումների հետևանքով Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է


* 29-09-2017, 15:42 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1017 անգամ


Ռասիստական հարձակումների հետևանքով Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է Ermenihaber.am: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կրոնական խորհդի հայազգի անդամ Մուրաթ Մըհչըն հայտարարել է, որ Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է: Ըստ թուրքական «T24» լրատվական կայքի՝ այդ ամենի պատճառը նա համարում է այն, որ վերջին ժամանակներս Թուրքիայում աճել է դպրոցների վրա խտրականության հողի վրա գործած հարձակումները:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազել է 10 տոկոսով: Մըհչըն հիշեցրել է, որ հայկական դպրոցներն այժմ ղեկավարվում են հիմնադրամների միջոցով, որոնց գույքը անցյալում բռնագրավվել է հայերից: Մըհչըն տեղեկացրել է, որ պատմության, սոցիոլոգիա առարկաների ուսուցիչները նշանակվում են Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից, որը ըստ նրա բացասական երևույթ է:

«Մարդիկ այս երկրում շարունակում են ապրել աղավնու վախով: Հանրաքվեից հետո (հայերը-խմբ.) գաղթականությունը դեպի Հայաստան և Եվրոպա աճեց»,-ասել է քրդամետ կուսակցության անդամը:

Վերջինս, համեմատություն անցկացնելով Թուրքիայի հայկական դպրոցների ներկայիս և հին խնդիրների միջև ասել է, որ նախկինում էլ դժվարություններ կային. «Դրանցից առաջինն այն էր, որ հայկական դպրոց ընդունվելու համար, թե՛ երեխայի մայրը, թե՛ հայրը պետք է հայ լինեին: Երկրորդ հանգամանքը այն էր, որ դպրոց ընդունվելու համար պետք է ծնողները նույն կրոնական համայնքից (քրիստոնյա-խմբ.) լինեին»:
Իսկ այժմ ըստ Մըհչըի՝ մի շարք բաներ փոխվել են: Ներկայում հայկական դպրոց ընդունվելու համար բավարար է միայն ծնողներից մեկի հայ լինելը:

Մըհչըի դիտարկմամբ այժմ Թուրքիայի հայերը կարծում են, որ եթե իրենց երեխաները լավ իմանան մայրենի լեզուն, ապա իրենց ճանապարհին կհանդիպենմի շարք խտրական դրևորումների: Այդ իսկ պատճառով, կամ երեխաների չեն ուղարկում հայկական դպրոցներ, կամ էլ ուղարկում են Եվրոպա:
Այս ամենի գլխավոր պատճառը Մըհչըն համարում է Թուրքիայում տիրող անկայուն և լարված քաղաքական իրավիճակը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (299)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS