X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանում ավագ դպրոցի աշակերտներին կուղարկեն վճարովի պրակտիկայի


* 23-09-2017, 19:19 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2334 անգամ


Հայաստանում ավագ դպրոցի աշակերտներին կուղարկեն վճարովի պրակտիկայի Aysor.am: 12-ամյա կրթությունը բավականին բարձր ձող է, որին դժվար է հասնել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

«Մենք գործ ունենք 17-18 տարեկան երեխայի հետ և այնպես պիտի անենք, որ երեխային ընտրություն տանք։ Եթե նա չի ուզում բարձրագույն կրթության գնալ, ապա նրան հնարավորություն պիտի տալ արհեստ սովորելու, որով նա կարող է հետագայում իր հացը վաստակել», - նշեց նախարարը։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է նախարարությունն ապահովելու երեխաների ներկայությունը դպրոցում, եթե նրանք, ելնելով սոցիալական անապահով պայմաններից, չեն գնում դպրոց, այլ գնում են աշխատելու, նախարարը նշեց, որ աշակերտներին կշահագրգռեն վճարովի պրակտիկաների միջոցով։

«Հակառակ պարագայում մի պարկ կառտոշկա կտանեն կտան և երեխան չի գնա դպրոց, կգնա աշխատելու։ Պիտի այնպիսի պայմաններ ապահովենք, որ երեխան վճարովի պրակտիկա գնա, ստանա որակավորում ու հասկանա, որ ունի իր հացը», - ասաց Լ. Մկրտչյանը։

Ավագ դպրոցների կայացման գործում նախարարը կարևորեց նաև ուսուցիչների և տնօրենների՝ աշակերտներին ցուցաբերած մոտեցումը։

«Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ դպրոցի ուսուցիչներն ու տնօրենները 17-18 տարեկան երեխային նայում են դպրոցական երեխայի պես, որին կարելի է անկյուն կանգնեցնել դասից փախնելու համար, բայց նա արդեն լիարժեք մարդ է», - հավելեց նա։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (269)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS