X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայի լեռնագնացները պահանջում են Արարատը լեռը բացել զբոսաշրջության համար


* 31-08-2017, 14:40 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1052 անգամ


Թուրքիայի լեռնագնացները պահանջում են Արարատը լեռը բացել զբոսաշրջության համար Ermenihaber.am Թուրքիայի լեռնագնացները և զբոսավարները պահանջում են, որ Արարատ լեռը կրկին բացվի զբոսաշրջության համար:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Hürriyet» թերթի կայքը հիշեցնում է, որ 2 տարի է՝ սարը բարձրանալն արգելված է: 2015-ի օգոստոսից Աղրըի (Արարատի՝ խմբ.) նահանգապետարանը «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ հատուկ ռազմական գործողություններ իրականացնելու համար սարը և շրջակա տարածքը «հատուկ անվտանգության գոտի» էր հայտարարել: Այդ ընթացքում PKK զինյալների նկատմամբ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ռազմական գործողություններ են կատարվել: Դրանցից մեկի ժամանակ վնասազերծվել է նաև լեռան հարավային հատվածի PKK-ական պատասխանատուն:
Թուրքիայի լեռնագնացների և զբոսավարների համատեղ հայտարարության մեջ նշել են, որ անհամբերությամբ սպասում են, թե երբ նորից Արարատը կբացվի լեռնագնացության և զբոսաշրջության համար:

«1998-2015թթ լեռնագնացության, իսկ 2002-ից՝ զբոսաշրջության համար բացված մեր երկրի սիրելի Արարատ լեռան տարածքը 2 տարուց ավել է՝ փակ է, լեռ բարձրանալն՝ արգելված: Հատկապես ամռան և աշնան ամիսներին արտասահմանցի լեռնագնացները, որոնք ցանկանում են Բայազետի և Իգդիրի կողմից Արարատ բարձրանալ, պահանջում են վայրկյան առաջ տարածքը բացել զբոսաշրջության համար: Մենք էլ, որպես թուրք լեռնագնացներ, անհամբերությամբ սպասում ենք լեռը բարձրանալուն»,-նշված է հայտարարության մեջ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (289)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS