X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հրաչյա Հարությունյանն այսօրվանից պատիժը կկրի բաց տիպի ռեժիմով


* 31-08-2017, 12:23 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1142 անգամ


Հրաչյա Հարությունյանն այսօրվանից պատիժը կկրի բաց տիպի ռեժիմով
Pastinfo.am: 2013թ․հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն այսօրվանից պատժի մնացած մասը կկրի բաց տիպի ռեժիմով:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ հավելով, որ պատժի մնացած մասը բաց տիպի ռեժիմով կրելու կարգագիրը կա, և Հարությունյանն արդեն գտնվում է բաց ռեժիմով պատիժը կրողների համար նախատեսված տեղամասում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննության առելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության միջնորդությունը՝ Հրաչյա Հարությունի նկատմամբ ՌԴ Մոսկվա քաղաքի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը ճանաչելու վերաբերյալ, բավարարել է այն:
ՌԴ դատավճիռը ճանաչվել և համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքին և մնացել անփոփոխ:
Բաց ռեժիմով պատիժը կրող անձինք մի շարք հնարավորություններից են օգտվում, անձը, աշխատանք գտնելու դեպքում, համապատասխան հիմքը ներկայացնելու պարագայում, կարող է ՔԿՀ-ից դուրս գալ և գնալ իր աշխատանքին, սակայն վերադառնալ սահմանված ժամից ոչ ուշ, նրանք նաև հնարավորություն ունեն կարճատև արձակուրդ գնալ:
Լուսանկարը՝ ֆոտոլուրի


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (440)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS