X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայկական տեքստիլ ընկերությունները 400 միլիոն դրամի արտահանման պատվերներ են ստացել նախորդ ցուցահանդեսից


* 30-08-2017, 16:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 589 անգամ


Հայկական տեքստիլ ընկերությունները 400 միլիոն դրամի արտահանման պատվերներ են ստացել նախորդ ցուցահանդեսից
Panorama.am: Թեթև արդյունաբերության ոլորտի վեց ընկերություններ միասնական տաղավարով Հայաստանը ներկայացնում են Մոսկվայում այսօր բացված «ՏեքստիլԼեգՊրոմ» 49-րդ ցուցահանդեսին։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությանհաղորդմամբ, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայկական ընկերությունները միջազգային էքսպոյին մասնակցում են արդեն 5-րդ անգամ։ Նախկին ցուցահանդեսների մասնակից բոլոր ընկերություններն արտահանման պատվերներ են ստացել։
«Միայն փետրվարի ցուցահանդեսից հայկական ձեռնարկությունները 400 միլիոն դրամի արտահանման պատվերներ են ստացել։ Ընդ որում, ամեն հաջորդ ցուցահանդեսից հետո պատվերների քանակը նկատելիորեն ավելանում է»,- նշել է ՀԶՀ Միջոցառումների կազմակերպման խմբի ղեկավար՝ Մարկուս Ազադյանը։
«Հայկական արտադրանքի արտահանման զգալի աճը, մասնավորպես Ռուսաստան, պայմանավորված է կառավարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունավետ քաղաքականությամբ և հատկապես արտադրության ու արտահանման խթանման ծրագրերով»,- միջոցառման բացման արարողությանը նշել է ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը։
Տեքստիլ ու թեթև արդյունաբերության արտադրանքի ու սարքավորումների Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն անցկացվում է տարեկան երկու անգամ, 40 000 քմ տարածք զբաղեցնող 9 սրահներում։ «ՏեքստիլԼեգՊրոմ» 49-րդ էքսպոյին մասնակցում են ավելի քան 200 ընկերություններ աշխարհի 28 երկրներից։ Սպասվում են 35 000-ից ավելի այցելուներ` մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, ներմուծողներ։

«Լենտեքս», «Հելլո», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Ֆիրմա Լիդա» ընկերությունները, Կամսար Դարբինյան ԱՁ-ն միասնական տաղավարով ներկայացնում են Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը՝ տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի սեփական արտադրության հավաքածուներով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (207)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS