X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը


* 17-08-2017, 18:55 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 301 անգամ


ՀՀ զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլըՀՀ զինված ուժերում մեկնարկած նոր ուսումնական փուլի առթիվ առաջին բանակային զորամիավորման զորամասերում կայացել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցել են ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը և զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

Նրանք և զինծառայողներն իրենց ելույթներում անդրադարձել են զորամասերի մարտական խնդիրների ժամանակին կատարման կարևորությանը, «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում իրականացվելիք ծրագրերին, ինչպես նաև շնորհավորել են զորամիավորման` «Տանկային բիաթլոն-2017» միջազգային մրցույթում բարձր արդյունքներ ցուցաբերած տանկային անձնակազմին:

Նոր ուսումնական փուլի մեկնարկին հաջորդած եռօրյա մարտավարաշարային պարապմունքները, որոնց ընթացքում բարձր արդյունքներով առանձնացել է հատկապես գնդապետ Լևոն Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր զորամասի զրահատանկային ստորաբաժանումը, արտացոլել են զորամասերի մարտական պատրաստության բարձր մակարդակը և վկայել, որ զորամիավորումն ունակ է կատարել իր մարտական խնդիրը:



Հայաստանի Հանրապետության
Պաշտպանության Նախարարություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2017 (250)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS