X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱՄՆ զեկույց. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը»


* 16-08-2017, 21:44 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 303 անգամ


ԱՄՆ զեկույց. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը»Ermenihaber.am: ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից հրապարակվել «Կրոնական ազատությունը աշխարհում 2016թ.-ին» խորագրով զեկույցը, որը պատրաստվել է ԱՄՆ-ի կոնգրեսի դիվանագետների կողմից:

Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ զեկույցի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Սուդանի հասցեին:

Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Թուրքիայում ոչ սուննի մահմեդականները պետության կողմից պաշտպանված չեն: Մասնավորապես տեղի ալևիները, հրեաները, ինչպես նաև բողոքականները մշտապես սպառնալիքներ են ստանում:
«Թուրքիայի պաշտոնյաները շարունակում են սահմանափակել կրոնական փոքրամասնություն ներկայացնող որոշ խմբերի իրավունքները: Որոշ կրոնական համայնքներ շարունակում են պետության հետ իրենց անշարժ գույքերի վերաբերյալ խնդիրներ ունենալ»,-ասել է Թիլլերսոնը:

Վերջինիս նաև խոսել է գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնի ձերբակալության մասին: Նա վերջինիս ձերբակալությունը որակել է որպես անօրինական քայլ:

«Ակոս»-ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրության գործընթացին: Նշվել է, որ պետությունը փորձում է միջամտել ընտրություններին:

Բացի այդ հիշատակվել է Դիարբեքիրի Սուր շրջանում եկեղեցիների պետականացմանը: Մասնավորապես նշվել է, որ սպասվում էր, որ շրջանում տեղի ունեցած բախումների հետևանքով մեծ վնաս կրելուց հետո, այդ եկեղեցիները կվերադարձվեին համապատասխան համայնքների հիմնադրամներին:

«Ոչ մահմեդական խմբերի մեծ մասը ապրում են Ստամբուլում և այլ խոշոր քաղաքներում: Հստակ թվերը չգիտենք, բայց համայնքների ներկայացրած տվյալներով Թուրքիայում ապրում է 90 հազար հայ, որից 60 հազար են հանդիսանում Թուրքիայի քաղաքացի, մնացած 30 հազարը անօրինական կարգավիճակով է գտնվում երկրում: Մնացած ոչ մահմեդական համայնքների թվերը հետևյալն են. 17հազար հրեա, 2 5 հազար կաթոլիկ հույն, 25 հազար ուղղափառ ասորի, 22 հազար եզդի, 15 հազար ռուս, 5000 եհովայի վկա, 2000 ուղղափառ հույն»,-նշված է եղել զեկույցում:

Վերջում անդրադարձ է կատարվել նաև Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի ամառային ճամբարի ՝ «Քամփ Արմեն»-ի՝ հայկական համայնքին վերադարձնելու հարցին: Նշվել է, որ այն վերադարձնելու համար պահանջվեց ուղիղ 175 օր:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2017 (250)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS