X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հարկադիր կատարման ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրումների համակարգը


* 16-08-2017, 12:00 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 279 անգամ


Հարկադիր կատարման ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրումների համակարգըՀարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 14-ից Ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրման համակարգը:

Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակում քաղաքացիների առցանց հերթագրումը հնարավորություն է ընձեռում վերջիններիս զգալիորեն խնայել իրենց ժամանակը: Առցանց հերթագրումը միևնույն ժամանակ շատ պարզ է ու հեշտ:

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է սմարթ հեռախոսում կամ պլանշետում ներբեռնել EARLYONE հավելվածը (այն անվճար է), ընտրել «Հարկադիր կատարման ծառայություն» բաժինը, այնուհետ ընտրել նախընտրած օրն ու ժամը և գրանցվել: Համակարգն ավտոմատ ստեղծում է էլեկտրոնային կտրոն և գեներացնում է համապատասխան կոդ:

Նախընտրած ժամին այցելելով Ծառայության վարչական շենք (ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով)՝ անհրաժեշտ է հերթագրման սարքի միջոցով մուտքագրել EARLYONE-ի գեներացրած կոդը և ստանալ հերթի թղթային կտրոնը:

Քաղաքացիներից պահանջվում է պարզապես չուշանալ և էլեկտրոնային կտրոնում նշված ժամին լինել Ծառայությունում:

Հարկադիր կատարման ծառայությունը շարունակելու է ներդնել նոր միջոցներ ու մեխանիզմներ՝ առավելագույնս դյուրինացնելու մեր քաղաքացիների համար վճարման պայմաններն ու Ծառայության գործառույթներն ընդհանրապես:



Հարկադիր կատարման ծառայություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2017 (250)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS