X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսները հրաժարվում են Թուրքիա մեկնելուց


* 12-08-2017, 15:19 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 501 անգամ


Ռուսները հրաժարվում են Թուրքիա մեկնելուցPanorama.am: Ավելի քան 500 ռուսաստանցի, ովքեր հանգստացրել են Թուրքիայում, բողոքում են ինքնազգացողության վատացումից: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն: Բողոքները ստացվել են Ռոսպետրեբնադզորի թեժ գծին, որը գործում է Կոկսակի վիրուսի տարածման առթիվ:

Միաժամանակ ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր հետաձգում կամ հրաժարվում են Թուրքիա հանգստի մեկնելուց: Սակայն այս պահին մասսայական հրաժարումներ չկան:

Մոսկվան պաշտոնապես դիմել է Անկարային՝ պահանջելով պարզաբանում այդ երկրի հարավային շրջաններում առկա համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ: Սակայն Թուրքիայից դեռ պատասխան չի ստացվել:

«Հիվանդության դեպքեր գրանցվել են Սիդեում, Ալանյայում, Բելեկում, Կեմերում: Հիվանդացածների թվում մեծ է մինչև 14 տարեկան երեխաների թիվը»,-գրում է աղբյուրը:

Ռոսպետրեբնադզորը ՌԴ քաղաքացիների համար տարածել է հայտարարություն՝ բացատրելով, թե ինչպես կարող են մարդիկ հրաժարվել Թուրքիա մեկնելուց:

Վիրուսի հետևանքով խանգարվում է աղիների աշխատանքը, ընդհանուր թունավորման նշաններ են լինում, ցան:
Վարակի առաջին բռնկումն արձանագրվել է Չինաստանում տասը տարի առաջ: Այդ ժամանակ հիվանդության հետևանքով զոհվեց 22 երեխա, 800 մարդ վարակվեց, 200 երեխա հոսպիտալացվեց:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2017 (143)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS