X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հենց 2 տարեկանից պետք է կանխել երեխայի մոտ համակարգչից կախածությունը


* 12-08-2017, 13:06 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 407 անգամ


Հենց 2 տարեկանից պետք է կանխել երեխայի մոտ համակարգչից կախածությունըPanorama.am: «Եթե մարդը համակարգչի դիմաց անց է կացնում 5-7 ժամ, այդ դեպքում արդեն կարող ենք խոսել համակարգչից կախվածության մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է հոգեբան Քրիստինա Հարությունյանը՝ նշելով, որ դրա պատճառները կարող են լինել բազմաթիվ։

Նրա խոսքով՝ պատճառ կարող են դառնալ մանկական տրավմաները, ընտանեկան կոնֆլիկտները, իսկ համակարգչի դիմաց ժամանակ անցկացնելը խնդիրներից փախուստի միջոց է դառնում շատերի համար։

«Հայ ծնողներն ուրախանում են, երբ 2 տարեկան երեխան ինչ-որ չափով կարողանում է օգտվել համակարգչից կամ նման սարքերից: Այն դեպքում, երբ հենց այս տարիքից պետք է կանխել, սակայն ծնողները զբաղված են, երեխային տալիս են հեռախոսներ, պլանշետներ, որպեսզի իրենց չխանգարեն, սա կարող է կախվածություն առաջացնել»,-ասել է հոգեբանը։

Նա նշել է, որ հիմնականում կախվածությունը լինում է դեռահասության շրջանում, դա ինտերնետային խաղերն են, որոնք երեխայի մոտ առաջացնում են ագրեսիա. «Երեխայի կյանքում բացակայում է վառ, գունավոր շրջանը և նա համակարգչային խաղերով է լրացնում այն։ Սա կանխարգելելու համար լավ միջոց է օրվա ծրագիրը պլանավորելը: Սա չի նշանակում, որ չպետք է ընդհանրապես օգտվել համակարգչից, պետք է օգտվեն ստույգ ժամանակով՝ 15-20 րոպեով»։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2017 (143)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS