X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ձվային սկանդալ Եվրոպայում


* 11-08-2017, 21:58 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 532 անգամ


Ձվային սկանդալ ԵվրոպայումPanorama.am: Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել սեպտեմբերի 26-ին արտահերթ հանդիպում անցկացնել ձվային սկանդալի հետ կապված շահագրգիռ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ֆիպրոնիլ կոչվող միջատասպան նյութով վարակված ձվեր հայտնաբերվել են 15 երկրներում, որոնց մեծ մասը ԵՄ անդամ են:

«Չորս երկրներում՝ Նիդելանդներում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում փակվել են թռչնաբուծարանները, որոնք օգտագործել են այդ նյութը: Այդ ֆերմաների արտադրանքն արտահանվել է Շվեդիա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Շվեյցարիա, Հոնկոնգ»,-«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևան:

Նա նշել է, որ այս պահին հանդիպում հնարավոր չէ կազմակերպել, քանի որ հանձնակատարներն արձակուրդում են:

Նիդերլանդներում նախօրեին ձերբակալվել է երկու անձ, նրանք կասկածվում են թռչունների ֆերմայում ապօրինի կերպով թույնի օգտագործման մեջ: Ֆիպրոնիլ դեղամիջոցն արգելվում է օգտագործել կենդանիների ու թռչունների ֆերմաններում: Թունավորման հետևանքով առաջ է գալիս գլխապտույտ և սրտխառնոց, մահվան ելքով դեպքեր հազվադեպ են գրանցվում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (269)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS