X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում ՀՀ քաղաքացուն աշխատանքային շահագործման են ենթարկել


* 11-08-2017, 18:58 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 425 անգամ


Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում ՀՀ քաղաքացուն աշխատանքային շահագործման են ենթարկելՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղում աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեում իրականացված մամուլի մշտադիտարկման շրջանակներում մի քանի ինտերնետային տեղեկատվական հարթակներում արձանագրվել են հրապարակումներ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում շահագործման ենթարկելու վերաբերյալ։ Ըստ հրապարակումների՝ 2017թ. հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հայ տղամարդը Վրաստանի ադրբեջանական գյուղում տարիներ շարունակ պահվել է ստրկության նմանվող վիճակի մեջ և ենթարկվել աշխատանքային շահագործման, ում հաջողվել է վերադարձնել Հայաստանի Հանրապետություն:

Մատնանշված հանգամանքներն ստուգելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի հանձնարարությամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր:

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին աշխատանք գտնելու ակնկալիքով 2003թ. մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղ պատահական ավտոմեքենայի վարորդի խնդրել է աջակցել՝ աշխատանք գտնելու հարցում: Հիշյալ անձը նրան տեղափոխել է Վրաստանի Հանրապետության ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղ, որտեղ բնակվող ազգությամբ ադրբեջանցի ընտանիքի անդամները, ՀՀ քաղաքացուն շահագործելու նպատակով, օգտագործելով վերջինիս կողմից տեղանքին անծանոթ լինելու հանգամանքով պայմանավորված նրա վիճակի խոցելիությունը, մինչև 2017թ. մայիսի 7-ը նրան պահել են ստրկությանը նմանվող վիճակում, այն է՝ առանց վարձատրության աշխատեցրել են ինչպես իրենց, այնպես էլ՝ հարևան բնակիչների հողատարածքներում, իսկ բնակության համար հատկացրել տան տանիքը, որտեղ շահագործման զոհը գիշերել է ստվարաթղթե արկղերի վրա:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում օգոստոսի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:



ՀՀ քննչական կոմիտե

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (180)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS