X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Disney-ին մեղադրում են հավելվածների միջոցով երեխաներին հետևելու մեջ


* 10-08-2017, 19:49 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 340 անգամ


Disney-ին մեղադրում են հավելվածների միջոցով երեխաներին հետևելու մեջPanorama.am: Ամերիկուհի Ամանդա Ռաշինը հայց է ներկայացրել Disney ընկերության դեմ` կասկածելով խաղային հալելվածի միջոցով երեխաների մասին անօրինական տեղեկատվություն հավաքելու մեջ։

«Ռիա նովոստի»-ն գրում է, որ Կալիֆորնիայի դատարան ներկայացրած հայցի համաձայն՝ Disney-ն իր 42 հավելավածի միջոցով երեխաների մասին անձնական տեղեկատվություն է հավաքում և դա փոխանցում գովազդատուներին՝ առանց ծնողների թույլտվության։ Բողոքի մեջ նշվում է ևս երեք ընկերությունների անուններ՝ Upsight, Unity և Kochava։

Կինը պահանջում է՝ ընկերություններին արգելել դեռահաս օգտատերերին հետևելն ու նրանց մասին տվյալներ փոխանցելը, ինչպես նաև փորձում է փոխհատուցում ստանալ։

Ընկերությունը չի ընդունում ներկայացրած մեղադրանքը։

«Disney-ը համացանցում իրականացնում է երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջը և դրա սկզբունքներն օգտագործում է մանկական ու ընտանեկան հավելվածներ ստեղծելիս։ Բողոքի հիմքում սխալ ըմբռնում է ընկած և մենք մտադիր ենք պաշտպանել մեր դիրքորոշումը դատարանում»,- ասված է ընկերության հայտարարությունում։

Աղբյուրը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Disney-ին մեղադրում են անօրինական կերպով տեղեկատվություն հավաքելու մեջ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (269)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS