X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սպանություն՝ հոգեհացից հետո. մեկ անձ ձերբակալվել է


* 7-08-2017, 20:19 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 656 անգամ


Սպանություն՝ հոգեհացից հետո. մեկ անձ ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 27-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:

2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 20:10-ին, «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջան քաղաքի բնակիչ Արթուր Արտակի Եգանյանը` ծնված 1990թ., ով հիվանդանոցում մահացել է: Նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս երկու տղամարդ՝ տուժածի հայրը՝ Արտակ Եգանյանը, և Հ.Գուլանյանը՝ ծնված 1978թ.։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել, որ 27-ամյա Ա.Եգանյանը հոր հետ միասին 2017թ. օգոստոսի 5-ին մասնակցել է հարևանի հուղարկավորությանը, ապա նաև՝ ննջեցյալի հիշատակին նվիրված հոգեհացին։ Արարողության ավարտից հետո առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ 27-ամյա երիտասարդին դանակի գործադրմամբ պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը։

Կասկածյալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ՀՀ քննչական կոմիտե

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2017 (143)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS