X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նոր հրթիռային կայանները շուտով կլինեն Հայաստանում


* 5-08-2017, 13:34 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 402 անգամ


Նոր հրթիռային կայանները շուտով կլինեն ՀայաստանումՕգոստոսի 4-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում գտվող ռադիոլոկացիոն կայանում:

Հայաստանում կարկտահարությունից պաշտպանության առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով ներկայումս, ՀՀ կառավարության որոշմամբ, իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին կատարվում է ռադիոլոկացիոն կայանի արդիականացում, որպեսզի այն կարողանա սպասարկել նաև նույն ծրագրով ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերում ներդրվող նոր, ժամանակակից հրթիռային հակակարկտային կայանները:

Այս օրերին Հայաստանում գտնվող ռուս բարձրակարգ մասնագետների օգնությամբ 1973թ. արտադրության կայանը համալրվում է նորագույն թվային սարքավորումներով, որի շնորհիվ՝
- կբարձրանա դրա գործողության կայունությունն ու հուսալիությունը,
- կապահովի ամպերի պարամետրերի չափման ճշգրտության բարձրացումը, հեռավերահսկողությունն ու կարգաբերումը.
- կնվազեն սպասարկման ծախսերը:

Բանակցությունների արդյունքում՝ ռուսական ընկերությունը նախատեսված 2 հակակարկտային հրթիռային կայանի հետ միասին, որպես նվիրատվություն, կտրամադրի ևս մեկ կայան: Սրանով պայմանավորված՝ 2 կայան կտեղադրվի Արագածոտնի, մեկն էլ Արմավիրի մարզում՝ ստեղծելով շղթայական պաշտպանության գոտի:

Հաջորդ ամսին նոր կայաններն արդեն կլինեն Հայաստանում: Կայանների գործարկումը նախատեսվում է հոկտեմբերի սկզբին: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք:

Ռադիոլոկացիոն կայանի արդիականացման հետ միաժամանակ կատարվում է համակարգի ենթակառուցվածքների հիմնանորոգում (հրթիռների պահպանության համար անհրաժեշտ պահեստների նախապատրաստում, կայանի շենքի վերանորոգում, կայանների տեղադրման վայրերի ուսումնասիրություն և այլն):

Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքի վերաբերյալ՝ ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարեց հնարավորինս արագ ավարտել արդիականացումը և անցնել ծրագրի գործանական փուլին, ինչպես նաև ներկայացնել առաջարկներ՝ արդիականացված ռադիոլոկացիոն կայանի նոր հնարավորությունները տնտեսության այլ ոլորտներում օգտագործելու համար:


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (269)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS