X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ջրափրկարարների նոր մոտորանավակներն արդեն կիրառվում են փրկարարական աշխատանքներում


* 4-08-2017, 14:53 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 334 անգամ


Ջրափրկարարների նոր մոտորանավակներն արդեն կիրառվում են փրկարարական աշխատանքներումՌուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրել շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք և սարքավորումներ:

Անհրաժեշտ գույքի առաջին խմբաքանակից ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատին են տրամադրվել «Солар 555 МК» և «Корвет 500-FISH» մոտորանավակները, իսկ Ռուսաստանից ժամանած մասնագետները Սևանա լճում ուսուցում են կազմակերպել հայ գործընկերների համար՝ ծանոթացնելով մոտորանավակների կարողություններին և բնութագրին:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի՝ ՌԴ կողմից տնօրեն Սերգեյ Ազարյանը և ՀՀ կողմից համատնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը տեղում հետևում էին մոտորանավակների փորձարկումներին և ընթացիկ աշխատանքներին:

Ս. Ազարյանը նշեց, որ կենտրոնի զինումը շարունակվում է, առաջիկայում տեխնիկայի և սարքավորումների նոր խմբաքանակ կհասնի Հայաստան՝ ներառելով ինչպես ջրափրկարարական, այնպես էլ՝ հրշեջ-փրկարարական տեխնիկա:

«Корвет 500-FISH» մոտորանավակի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, ընդհանուր երկարությունը՝ 510 սմ, լայնությունը՝ 205 սմ: Նախատեսված է 6 անձ տեղափոխելու համար: «Солар 555 МК» փչովի մոտորանավակն ունի 550 սմ երկարություն և 195 սմ լայնություն: Նախատեսված է 8 անձ տեղափոխելու համար:

Պ. Գյոզալյանն ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է նաև հայ փրկարարների վերապատրաստման հարցում: Սեպտեմբերին ՌԴ ուսման կմեկնի 55 փրկարար, իսկ ևս 110 փրկարարի համար դասընթացներ կկազմակերպվեն Հայաստանում՝ փորձի փոխանակման սկզբունքով:

ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Էդիկ Գալստյանը նշեց, որ նոր մոտորանավակներն անհրաժեշտ էին ջրափրկարարական ջոկատին և կբարձրացնեն ծառայության արդյունավետությունը: Մինչ այս՝ Հատուկ ջրափրկարարական ջոկատը Սևանա լճի ափի երկայնքով ծառայություն է իրականացրել 6 «Казанка» մոտորանավակով և 1 «Glastron» նավակով:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (269)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS