X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Առաջին անգամ իրականացվեց միգրացիոն հոսքերի կառավարման վարժանք՝ վրացական կողմի դիտորդական ներգրավմամբ


* 3-08-2017, 13:25 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 479 անգամ


Առաջին անգամ իրականացվեց միգրացիոն հոսքերի կառավարման վարժանք՝ վրացական կողմի դիտորդական ներգրավմամբՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը և ՀՀ ԱԻ նախարարությունը Գոգավան սահմանային անցակետում անցկացրեցին համատեղ ուսումնական վարժանք՝ «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով: Ի թիվս այլ պաշտոնատար անձանց, Գոգավան սահմանային անցակետում վարժանքի ընթացքին հետևում էին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Վրաստանի Ներքին գործերի նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Մերաբ Մալանիան, Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տնօրեն, քաղաքացիական անվտանգության գնդապետ Նիկոլոզ Սիրադձեն:
Սա միջազգային հովանու ներքո իրականացվող առաջին վարժանքն է միգրացիոն թեմաներով, որում որպես դիտորդ ներգրավված է նաև վրացական կողմը և որն իրականացվում է արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-վրացական համագործակցության ընդլայնման ծրագրի շրջանակում: Վերջինիս նպատակն է փորձարկել սահմանային անցակետերի ընթացակարգերն ու միգրացիոն ճամբարի ծավալումը, ղեկավար կազմի ունակությունները միգրացիոն հոսքի ՀՀ տարածք ներթափանցելու դեպքում, ինչպես նաև՝ միգրացիոն հոսքի կառավարմանն ուղղված գործողություններն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով բացահայտել ոլորտում առկա օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերի բացերը:
Վարժանքին ներգրավված էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ ԿԱԱԱԾ և ՀՀԿԱ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ: Համաձայն վարժանքի պլանի՝ այլ երկրներում տեղի ունեցող պայմանական ճգնաժամի հետևանքով հայկական մի շարք սահմանային անցակետերում նկատվում է ՀՀ պետական սահմանը հատել ցանկացող մարդկանց թվաքանակի աճ: Մասնավորապես, Բավրայի, Գոգավանի և Բագրատաշենի անցակետից հաղորդվում է դեպի Հայաստան մուտք հայցողների աճող թվաքանակի մասին: Հորինված սահմանամերձ երկրի տարածքներում նկատվում են միգրանտների ճամբարային խմբեր:
Գոգավանի սահմանային անցակետում գրանցվում է միգրանտների թվաքանակի ամենամեծ աճը: Որոշում է կայացվում կազմակերպել ժամանակավոր տարանցման ճամբար: Վարժանքի ղեկավարը խնդիր է դնում մասնակիցներին՝ սահմանված կարգով իրականացնել միգրանտների սահմանային հատման ընթացակարգերը և իրականացնել միգրացիոն հոսքերի կառավարում:
Գոգավանի սահմանային անցակետից 4 կմ հեռավորության վրա ծավալվում է միգրացիոն ճամբար, որտեղ տեղակայվում են ժամանած միգրանտները: Ճամբարի տարածքում ՀՀԱԻՆ, ՀՀ ոստիկանության, ԱԱԾ կողմից իրականցվում է շուրջօրյա հերթափոխ: Բացվում է ճամբարի կառավարման տեղամաս, որտեղ ներգրավվում են համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ճամբարի տարածքում գործում են նաև բժշկական, ինֆեկցիոն կետեր, ճաշարան, պահեստ, ինչպես նաև՝ դաշտային բաղնիք, միգրանտներին տրամադրվում են կենսաապահովման համար անհրաժեշտ իրեր, նրանք ապահովվում են սննդով և խմելու ջրով:
ՀՀ պետական գերատեսչությունների համապատասխան մասնագետները կարողացան իրականացնել իրենց առջև դրված գործառույթները՝ արտակարգ իրավիճակից բխող գործողությունների իրականացում, միգրանտների հաշվառում, հասարակական կարգի պահպանություն, ճամբարի անվտանգության ապահովում, միգրանտների առաջին անհրաժեշտության , հատուկ կարիքների բավարարում և այլն:
Նախարար Դավիթ Տոնոյանը՝ Վրաստանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին հետևեց պայմանական միգրանտների հաշվառման և տեղավորման գործընթացին, ծանոթացավ ճամբարի տեխնիկական հագեցվածությանը և կենսապահովման պայմաններին:
«Նմանատիպ վարժանքներն անհրաժեշտ է անցկացնել իրական իրավիճակին հնարավորինս մոտեցված տարբերակով, որպեսզի կարողանանք վերհանել առկա թերությունները և շտկել դրանք», - շեշտեց ԱԻ նախարարը:
Նախարար Տոնոյանը Վրաստանի Ներքին գործերի նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Մ. Մալանիայի հետ քննարկեցին նմանատիպ հնարավոր իրավիճակներում հայ-վրացական համագործակցության շրջանակը՝ հաստատելով համատեղ աշխատանքի պատրաստակամությունը:
Միջազգային համագործակցության հովանու ներքո իրականացվող վարժանքի տեսական հատվածը շարունակվելու է ևս 2 օր՝ Վրաստանի դիտորդական առաքելության ներգրավմամբ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (133)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS