X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պարզվել է 78-ամյա տղամարդու մահվան իրական պատճառը. հարուցվել է նոր քրեական գործ


* 17-07-2017, 16:13 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 588 անգամ


Պարզվել է 78-ամյա տղամարդու մահվան իրական պատճառը. հարուցվել է նոր քրեական գործՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վրաերթի ենթարկված 78-ամյա տղամարդը մահացել է ոչ թե վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից, այլ՝ թոքաբորբից:

2016թ. նոյեմբերի 3-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 1939թ. ծնված բնակիչը, ով հայտնել է, որ նշված վնասվածքն ստացել է նույն օրը՝ վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Օրեր անց՝ նոյեմբերի 10-ին, տղամարդը բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տղամարդու վրաերթի ենթարկվելու, մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

Ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքները տուժողի՝ 1939թ. ծնված տղամարդու մահվան անմիջական պատճառի հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում. տարեց տղամարդը մահացել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի հետևանքով, որն էլ հետևանք է երկկողմանի կանգային թոքաբորբի, որով տառապել է հանգուցյալը մինչ մահը։

Այսինքն՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 78-ամյա տղամարդը, բժշկական կենտրոնում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, մահացել է երկկողմային կանգային թոքաբորբի հետևանքով։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցել նոր քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և այն առանձնացնել առանձին վարույթում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ՀՀ քննչական կոմիտե

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2017 (250)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS