X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Եգիպտոսում վիրավորված ՀՀ քաղաքացիներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, մյուսը՝ դուրս կգրվի


* 15-07-2017, 13:41 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 598 անգամ


Եգիպտոսում վիրավորված ՀՀ քաղաքացիներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, մյուսը՝ դուրս կգրվիՀուլիսի 14-ին Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում դանակով զինված անձինք հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը գտնվում է տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, մյուսը՝ դուրս կգրվի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Տուժածներից մեկը դեռևս գտնվում է Հուրգադա քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, մյուս տուժածին շուտով դուրս կգրեն: Դեսպանությունը կապի մեջ է և անհրաժեշտ օժանդակություն է ցուցաբերում տուժած ՀՀ քաղաքացիներին»,–ասել է նա:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում դանակով զինված անձինք հարձակում են իրականացրել զբոսաշրջիկների վրա: Միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է: Բացի այդ, 4 այլ զբոսաշրջիկ վիրավորվել է, որից երկուսը ՀՀ քաղաքացի:

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ–ն թվիթերյան էջում արված գրառմամբ տեղեկացրեց, որ «Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար»։

Ավելի վաղ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ հանցագործը վնասազերծվել է ՀՀ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2017 (221)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
փետրվար 2017 (290)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS