X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայկական ֆուտբոլային ակումբները դուրս մնացին Եվրոպա լիգայից


* 7-07-2017, 15:38 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 346 անգամ


Հայկական ֆուտբոլային ակումբները դուրս մնացին Եվրոպա լիգայիցՀուլիսի 6-ին կայացան ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղերը: Բոլոր երեք հայկական ակումբները, երկու խաղերի դիմակայության արդյունքում դուրս մնացին մրցաշարից:

«Գանձասար-Կապանը» Երեւանում ընդունեց «Մլադոստին» (Չեռնոգորիա) եւ պարտվեց 0:3 հաշվով: Առաջին գնդակը տանտերերի դարպասում հայտնվեց 68-րդ րոպեին, եւս երկուսը` մրցավարի կողմից ավելացրած ժամանակում: Առաջին խաղում Կապանի թիմը զիջել էր 0:1 հաշվով:

«Փյունիկը» հյուրընկալվելիս պարտվեց «Սլովանին» (Սլովակիա)` 0 : 5: Վերջինիս ֆուտբոլիստներն աչքի ընկան 10-րդ, 23-րդ, 62-րդ, 64-րդ եւ 66-րդ րոպեներին: Սլովակներն արտագնա առաջին խաղում եւս հաղթել էին խոշոր`4:1 հաշվով:

«Գորիցայի» (Սլովենիա) հետ խաղում սեփական հարկի տակ կրած պարտությունից հետո (0:2), «Շիրակն» արտագնա խաղում առաջին գնդակը բաց թողեց 13-րդ րոպեին, սակայն դրանից հետո Մոհամեդ Կաբան (34) եւ Վահան Բիչախչյանն (56) առաջ մղեցին գյումրեցիներին: Հաջորդ փուլ անցելու համար «Շիրակին» անհրաժեշտ էր եւս մեկ գոլ խփել, բայց դրա փոխարեն մեր թիմը թույլ տվեց մրցակցին ավելացրած ժամանակում հավասարացնել հաշիվը` 2 : 2:


Լուսանկարը` «Գանձասար-Կապան» ՖԱ

ՀԱՕԿ

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2017 (281)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS