X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նորածնի մահվան դեպք Շիրակի մարզում


* 3-07-2017, 11:51 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1825 անգամ


Նորածնի մահվան դեպք Շիրակի մարզումՀունիսի 17-ին Գյումրու ավստրիական Մոր և մանկան հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Շտապօգնության» ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել նորածին երեխայի դի: Պարզվել է, որ ծննդկանը Արթիկի Մոր և մանկան առողջության ապահովման կենտրոնում հունիսի 16-ի երեկոյան վաղաժամ ծննդաբերել է արական սեռի երեխա, ով նույն կենտրոնի մանկաբույժի ուղեկցությամբ «Շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվելիս է եղել Գյումրի, սակայն ճանապարհին մահացել է:

Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Դեպքի առթիվ Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով: Այն է՝բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե այն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ երեխայի մահվան պատճառը պարզելու համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (460)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS