X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պատմական օրը հուշակոթողի տեսքով


* 26-06-2017, 18:17 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: Ալլա Բաղդասարյան | Դիտվել է 929 անգամ


Պատմական օրը հուշակոթողի տեսքովՀունիսի 25-ը Գյումրու համար պատմական օր է: Այն նշանավորվեց ուղիղ մեկ տարի առաջ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Գյումրի կատարած այցով: Մեկ տարի անց, հունիսի 25-ին «Սև Բերդ» ամրոցի տարածքում` Եվրոպական հրապարակում, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ բացվել է հիշատակի կոթող-հուշարձան: Այն փակ խորան է, որտեղ տեղադրված է սեղանը, որի վրա նախորդ տարվա ամռանը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի ձեռամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագը: Այստեղ են տեղ գտել նաև բեմում վեր խոյացող խաչքարը և սրբազան Պապի այցի մասին պատմող լուսանկարներ: Հուշակոթողի բացմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (269)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS