X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վիրավոր զինվորի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, սակայն հաջողվել է այն կայունացնել. Կ. Խաչատրյան


* 22-06-2017, 14:32 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 400 անգամ


Վիրավոր զինվորի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, սակայն հաջողվել է այն կայունացնել. Կ. ԽաչատրյանԱրցախից Երևանի Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ տեղափոխված զինծառայող Յուրի Զաքարյանի առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

«Վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, սակայն հաջողվել է այն կայունացնել»,-ասել է Կ. Խաչատրյանը` նշելով, որ պահպանվում է կյանքին սպառնացող վտանգը:

Ինչ վերաբերում է ավելի վաղ Երևան տեղափոխված զինծառայող Արմեն Վարդանյանին և Մյասնիկ Հովհաննիսյանին` նրանց վիճակը գնահատվում է կայուն:

«Արմեն Վարդանյանը վիճակը նորմալացել է, սակայն զինծառայողի գլխում կա բեկոր: Այն հանելու մասին դեռևս խոսել չենք կարող, քանի որ նախ պետք է կարգավորենք վիճակը, որից հետո կլինի կոնսիլիում ու կորոշենք` ի՞նչ անել, վիրահատել և հանել, թե կապսուլավորել ու թողնել: Ինչ վերաբերում է «Մալայան» ակնաբուժական կենտրոնում գտնվող Մյասնիկ Հովհաննիսյանին, ապա, ինչպես գիտեք, նա վիրահատվել է, և բժիշիկները նշում են, որ նրա տեսողությունը հնարավոր կլինի վերականգնել», -ասել է Կամավոր Խաչատրյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2017 (215)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS