X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լևոն Ջուլֆալակյան. Արթուրը Ալեքսանյանը Թբիլիսիում ոչ կոռեկտ պահվածք չի ունեցել


* 19-06-2017, 17:31 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 1054 անգամ


Լևոն Ջուլֆալակյան. Արթուրը Ալեքսանյանը Թբիլիսիում ոչ կոռեկտ պահվածք չի ունեցել«Երկրպագուների մեջ դժգոհություն առաջացավ, քանի որ մրցավարը սխալ որոշմամբ էր միավորներ տալիս Արթուրի մրցակցին»,- Թբիլիսիում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ընթացում տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողների հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը.

«Ամբողջ գոտեմարտի ընթացքում Արթուրը ակտիվ էր գործում, իսկ մրցավարն անարդար կերպով միավոր էր տալիս վրացի մրցակցին: Սա առաջացրեց երկրպագուների դժգոհությունն, ինչից էլ սկսվեց միջադեպը:

Այդ ժամանակ մրցավարը գոտեմարտը դադարեցրեց: Հաշիվը 2:1 էր վրացու օգտին: Ես համոզված էի, որ Արթուրը 44 վայրկյանում կարող էր հաղթական միավոր վաստակել:

Սակայն, երկրպագուները սկսեցին հրմշտել Գեւորգ Ալեքսանյանին: Արթուրը, ինչպես նորմալ հայ տղամարդ, չէր կարող անտարբեր մնալ: Բայց, բարեբախտաբար կարողացավ զսպել իրեն: Նա գորգից իջավ եւ երկրպագուներին պարզապես խնդրեց հանգստանալ, որ կարողանան շարունակել գոտեմարտը: Արթուրը ոչ կոռեկտ պահվածք չի ունեցել:

Գորգից դուրս գալն օրենքի խախտում է, բայց դրան կարելի է տարբեր գնահատականներ տալ: Մրցավարը Արթուրին նկատողություն տվեց, իսկ մրցակցին` երկու միավոր: Հետո ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) տեսուչը գոտեմարտում պարտություն գրանցեց Արթուրի հաշվին եւ նրան որակազրկեց այդ մրցաշարից:

Դիմել ենք ըմբշամարտի համաշխարհային միությանը, որ նման մոտեցումը տհաճ է: Երկրպագուները մրցավարների անարդարության պատճառով են բորբոքվել: Խնդրել ենք քայլեր ձեռնարկել, որ մրցավարները գոտեմարտերի ընթացքում իրենց տեղում լինեն եւ ճիշտ կատարեն իրենց աշխատանքը»,- նշել է Լեւոն Ջուլֆալակյանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը լրագրողներին հայտնել է, որ ֆեդերացիան քայլեր է ձեռնարկել միջադեպի հետ կապված.

«Այս հարցը քննարկել ենք ֆեդերացիայում: Բողոքարկել ենք, նամակ ուղղել UWW-ի նախագահ Նենադ Լալովիչին, որ հարցը վերանայեն: Իրավունք չկար գոտեմարտում պարտություն տալ Արթուրին եւ որակազրկել տվյալ մրցաշարից»,-ասել է Արայիկ Բաղդադյանը:



ՀԱՕԿ

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (287)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS