X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արցախից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող. նրա կյանքին վտանգ է սպառնում


* 19-06-2017, 15:46 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 725 անգամ


Արցախից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող. նրա կյանքին վտանգ է սպառնումTert.am: Այսօր Ստեփանակերտից Երևան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող՝ 1997 թ-ին ծնված Յուրի Զաքարյանը: Այս մասին զինվորական հոսպիտալում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

«Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված: Նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են, այստեղ հետազոտություն է իրականացվել, այս պահին վիրահատության անհրաժեշտություն չկա»,-մանրամասնել է նա:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք զինծառայողի կյանքին վտանգ է սպառնում, Գայանե Հովհաննիսյանը դրական պատասխան է տվել։

Գայանե Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ևս երկու վիրավոր զինծառայողներ Արցախից Երևան էին տեղափոխվել հունիսի 17-ին: Նա մանրամասնել է, որ 2-ի վիճակը կայուն է, գտնվում են հսկողության ներքո:

«1997թ.-ին ծնված Արմեն Վարդանյանը ականի պայթյունից գլխի շրջանում է վիրավորում ստացել: Գիտակցությունը տեղն է, նա գիտակցություն է ունեցել նաև տեղափոխման օրը, ինքնուրույն շնչում է, կոնտակտի մեջ է մտնում: Այս պահին վիրահատության կարիք չկա։ Նույն օրը մեկ այլ զինծառայող՝ աչքի շրջանում վիրավորում ստացած, Մալայան կենտրոնում վիրահատության էր ենթարկվել»,-մանրամասնեց նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (287)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS