X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արցախից Երևան է տեղափոխվել 2 վիրավոր զինծառայող. նրանց վիճակը ծանր է


* 17-06-2017, 16:12 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 922 անգամ


Արցախից Երևան է տեղափոխվել 2 վիրավոր զինծառայող. նրանց վիճակը ծանր էԱյսօր Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր զինծառայող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ վիրավոր զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուսը՝ «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն:

«Երկու վիրավորի վիճակն էլ ծանր է, բայց կայուն»,-ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն
Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունն այսօր՝ հունիսի 17-ին, հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրվել է մահվան ելքով ևս մեկ դեպք: Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2018 (128)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS