X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները ՀՀ քաղաքացիներ չեն․ ԱԳՆ


* 14-06-2017, 12:06 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 937 անգամ


Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները ՀՀ քաղաքացիներ չեն․ ԱԳՆՄոսկվա-Երևան երթուղու վթարի հետևանքով տուժածները Հայաստանի քաղաքացիներ չեն․ այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Տուժածները Ռուսաստանի քաղաքացիներ են»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ՌԴ Վորոնեժի մարզում երեք մարդ էր տուժել Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի ճանապարհից դուրս գալու հետևանքով: Տուժածներից 2-ը երեխա են եղել:

«Այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրին Mercedes-Benz ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և դուրս եկել ճանապարհից: ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է երեք մարդ: Ավտոբուսն իրականացնում էր Մոսկվա-Երևան երթուղին, տրանսպորտային միջոցում կար 39 մարդ»,- երեկ հայտնել էին ՌԴ ՆԳՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարու­թյան տրանսպորտային տեսչության պետը, 2017 թվականի մարտի 21-ին քննելով «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի վերաբերյալ վարչական վարույթը, պարզել էր, որ նշված ընկերությանը պատկանող «Մերսեդես» մակնիշի «618 AD 61» պետհամարանիշով տրանսպորտային միջոցով իրականացվել է միջպետական ոչ կանոնավոր փոխադրում Հայաստանից դեպի Ռուսաստանի դաշնություն ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ: ՍՊԸ-ն տուգանվել էր 450 հազար դրամով: «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (213)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS