X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

7000-8000 ուսուցիչների կրճատման մասին խոսք լինել չի կարող. ԿԳ նախարար


* 6-06-2017, 13:00 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 993 անգամ


7000-8000 ուսուցիչների կրճատման մասին խոսք լինել չի կարող. ԿԳ նախարարTert.am: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող այն լուրը, թե առաջիկայում օպտիմալացման արդյունքում 7000-8000 ուսուցիչ աշխատանքը կկորցնի:

«Մենք որևէ տեղ օպտիմալացման ծրագիր ներկայացրե՞լ ենք, որ արդեն քննարկումներ են գնում»,-հարցրել է նախարարը և նշել, թե քննարկվում է ընդամենը քաղաքային դպրոցների հիմնախնդիրը:

«Երևան քաղաքում ունենք 30 տոկոս գերբեռնված և 30 տոկոս թերբեռնված դպրոցներ. մենք պարզապես պետք է մտածենք` ինչպես անել, որ կրթության որակը բարձրանա, որովհետև ունենք դպրոցներ, որտեղ երեք հերթով սովորում են: Իսկ կրթական քաղաքականությունը հանգում է նրան, որ դպրոցը պետք է աշխատի մինչև ժամը 3-4-ը: Այսինքն, եթե մենք սկսենք մտածել երկրորդ հերթը բեռնաթափելու ձևով մեր մյուս դպրոցները վերաբեռնավորելու մասին, ես չեմ կարծում, որ այդտեղ ուսուցիչների շատ մեծ կրճատումների խնդիր կա»,-ասել է նա:

ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, թե 300 աշակերտը նվազագույն թիվն է, որի դեպքում դպրոցը կարող է լիարժեք աշխատել:

«Իսկ դրան հասնելու համար ի՞նչ պետք է անեն. յուրաքանչյուր դպրոց պետք է հասկանա, որ պետք է իր հզորություններն ուժեղացնի, որ տարիների ընթացքում իր զարգացման ծրագրով հասնի դրան. այն դպրոցները, որոնք գերբեռնված են, այսինքն՝ երկրորդ հերթով են աշխատում, նույնպես որակի անկում ունեն: Հիմա գալիս է հետևյալը, որ դպրոցը անուն ունի, և ծնողը երեխային հաճույքով այդ դպրոց է ուղարկում, այդ դեպքում լրացուցիչ կորպուսներ կտրվեն»,-ասել է նախարարը: Իսկ ավագ դպրոցներում, ըստ նրա, կպահանջվի նվազագույնը 150 աշակերտ:

Ինչ վերաբերում է կոնկրետ թվերին, թե ինչքան կրճատումներ կլինեն, նախարարը հավաստիացրել է, որ 7000-8000 հոգու կրճատման մասին խոսք լինել չի կարող, այդ թիվը չի կարող ավելին լինել, քան մի քանի հարյուրը:

Լևոն Մկրտչյանը հավելել է, որ եթե լինի փակվող դպրոց, ուսուցիչներին աշխատանք կառաջարկվի: «Այդ մեծ թվերը, որ շրջանառվում են, իրատեսական չեն»,-հավելել է նախարարը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (291)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS