X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ախալքալաքում ազգությամբ հայ աղջկա դի է հայտնաբերվել


* 31-05-2017, 13:49 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1080 անգամ


Ախալքալաքում ազգությամբ հայ աղջկա դի է հայտնաբերվելԱխալքալաքում ազգությամբ հայ աղջկա դի է հայտնաբերվել:
Tert.am-ի հետ զրույցում դեպքի վայր ժամանած Ախալքալաքի բնակիչ Արթուր Վարդանյանն ասել է, որ երեկ երեկոյան մոտ 40 մետր բարձրություն ունեցող «Թումաս» կամրջի տակ քաղաքացիներն աղջկա դի են նկատել և տեղեկացրել ոստիկանությանը։

«Բացի իրավապահներից, բազմաթիվ քաղաքացիներս ևս այցելեցինք դեպքի վայր։ Մոտ 18-20 տարեկան աղջիկ էր մահացածը։ Տեղում ականատեսներն ասում էին, որ աղջիկը վերջին մի քանի օրերին անհետացել էր»,-ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ աղջկա ընտանիքը դեպքից առաջ դիմել է նաև ոստիկանություն, նա որոնվել է որպես անհետ կորած։

Դեպքի առնչությամբ Tert.am-ը Վրաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացել է, որ աղջկա ինքնությունը պարզվել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով,այն է՝ ինքնասպանության դրդելը.

«Ուզունյան Ա.-ի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախնական տվյալներով՝ աղջկա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (289)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS