X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված օլիմպիական չեմպիոն Ա. Ալեքսանյանին


* 30-05-2017, 17:32 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 637 անգամ


Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված օլիմպիական չեմպիոն Ա. Ալեքսանյանին«Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկը մայիսի 30-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց:

Գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, «Ռիո-2016»-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիդջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Օլիմպիական օղակի տեսքով ձևավորված նամականիշի վրա պատկերված է «Ռիո-2016»-ի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի 2016 թվականի լավագույն մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված օլիմպիական չեմպիոն Ա. Ալեքսանյանին

Գեղաթերթիկի վրա ներկայացված են 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանի հաղթական մարտից հատվածներ, ինչպես նաև՝ իր նվաճած ոսկե մեդալը՝ տեղադրված օլիմպիական օղակներում:

Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 480 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը: Նամականիշի չափսերն են` 38,0 մմ, շրջանակային, գեղաթերթիկի չափսերը` 120,0 x 75,0 մմ։ Տպաքանակը՝ 20 000 հատ։

Գեղաթերթիկի ձևավորման հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական նախարարության
լրատվական ծառայություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (468)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS