X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կատարվում է քննություն՝ բժշկական կենտրոնում երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ


* 30-05-2017, 17:04 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 578 անգամ


Կատարվում է քննություն՝ բժշկական կենտրոնում երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում 2015թ. ծնված երեխայի մահվան հանգամանքները:

2017 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 19:40-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահագանգ է ստացվել առ այն, որ իր մեկուկես տարեկան երեխան ունեցել է սրտի խնդիր, Գյումրի քաղաքի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից տեղափոխել են Երևան քաղաքի «Արաբկիր» ԲԿ, որտեղ նա մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ քննչական կոմիտե

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (227)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS