Կանխարգելվել է թիրախավորված կիբերգրոհը ՀՀ բանկային համակարգի վրա. ԿԲ
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կանխարգելվել է թիրախավորված կիբերգրոհը ՀՀ բանկային համակարգի վրա. ԿԲ


* 30-05-2017, 12:55 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 743 անգամ


Կանխարգելվել է թիրախավորված կիբերգրոհը ՀՀ բանկային համակարգի վրա. ԿԲՀՀ կենտրոնական բանկն առևտրային բանկերի տեղեկատվական անվտանգության պատասխանատուների մասնակցությամբ ունի համագործակցության մշակված հարթակ, որը թույլ է տվել կանխարգելել վերջերս տեղի ունեցած նպատակաուղղված կիբերգրոհը ՀՀ բանկային համակարգի վրա:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը։

«Հայաստանի Կենտրոնական բանկը պարբերաբար անցկացնում է ֆինանսական համակարգի տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ: Ավելին՝ վերջերս ՀՀ ԿԲ խորհուրդը հերթական նիստում որոշում է ընդունել, որի համաձայն՝ ՀՀ առևտրային բանկերի համար սահմանված է պահանջ՝ պարբերաբար անցկացնել խոցելիության գնահատում և ներթափանցման փորձ, որոնք պետք է իրականացվեն համաշխարհային ճանաչում ունեցող www.crest-approved.org կազմակերպության անդամ ընկերությունների կողմից»,-ասել է նա։

Նշենք, որ այսօր «Առավոտ» օրաթերթը, հղում անելով «Կասպերսկի լաբորատորիայի» փորձագետի հայտնած տեղեկատվությանը, հայտնել էր, որ WannaCry վիրուսից Հայաստանում յուրաքանչյուր 20-րդ համակարգիչը վարակվել է և նշել, որ Հայաստանի բանկային համակարգի վրա մոտ 1 ամիս առաջ թիրախային հարձակում է եղել, որը լուրջ հետևանքների չի հանգեցրել:

Հարություն Բերբերյանի տեղեկացմամբ՝ ՀՀ ռեզիդենտ բանկերի մեծամասնությունն արդեն սկսել է թեսթավորման գործընթացը, և բոլոր բանկերը ԿԲ պահանջը բավարարելու համար հատկացնում են անհրաժեշտ ֆինանսական և մասնագիտական ռեսուրսներ:

Tert.am-ն այս առնչությամբ զրուցել է նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Նախքան կիբերգրոհի հնարավոր հետևանքներին անդրադառնալը մեդիափորձագետը նկատել է, որ աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի բոլոր բանկային համակարգերն էլ ունեն խոցելիություն, որը ոչ միայն տեխնիկական բնույթի է, այլև՝ մարդկային: Այսինքն՝ սկսած նրանից, որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով բանկի աշխատակիցները կարող են սխալվել և վերջացրած նրանով, որ կա դավադրություն, երբ բանկի աշխատակիցը մասնակցում է դրսից ծրագրված մեքենայությանը:

«Իհարկե, բոլոր դեպքերը մեր մոտ չեն հանրայնացվում, և բանկերն էլ փորձում են այդ տեղեկատվությունը փակ պահել, քանի որ նման կիբերգրոհների մասին ինֆորմացիան ամենառիսկային ոլորտն է, քանի որ եթե հանրությունը նման կասկածներ ունի, վստահությունը կնվազի՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է կոնկրետ այս կիբերգրոհին ու դրա հետևանքներին, ապա Սամվել Մարտիրոսյանն ասել է. «Շատ լուրջ միջադեպի մասին առնվազն մենք չգիտենք, այսինքն, եթե խոսքն ահռելի գումարների մասին լինի: Եվ եթե արտառոց մեծ հարձակում լիներ, որքան էլ բանկերը փակ պահեին ինֆորմացիան, կողմնակի սիգնալներ կլինեին»:

Մյուս կողմից, Սամվել Մարտիրոսյանը չի թաքցրել, որ ՀՀ բանկային համակարգը կանգնած է անվտանգության առումով լուրջ վտանգների առջև, քանի որ միջազգային կրիմինալը սկսել է հետաքրքրվել, և Հայաստանն այլևս պոտենցիալ շուկա է կիբերհարձակումների համար:

Պատճառը, առաջին հերթին, այն է, որ Հայաստանն ավտոմատացված և թվայնացված համակարգեր ունի:

Մասնավորապես, վերջին տարիներին աճել է բանկոմատների, քարտապանների, առցանց գնումներ կատարողների թիվը: Մի բան, որ դեռ 5 տարի առաջ չկար:

Ի պատասխան հարցի, թե մյուս կողմից չի՞ բացառում, որ տեխնիկական անվտանգության ծառայություններ վաճառողներն ավելի ուռճացված ռիսկեր ու վտանգներ են ներկայացնում, մեդիափորձագետն ասել է. «Հնարավոր ռիսկերն արդեն նկարագրեցի, ինչից բխում է, որ ընդհանուր առմամբ պետք է ավելի զգույշ լինել: Ինչ վերաբերում է տագնապալից լուրերին. մի կողմից բանկերն են, որ իրենց կոմերցիոն գործունեությունից ելնելով՝ պարտադրված են լռել, մյուս կողմից էլ անվտանգության ծառայություն վաճառող ընկերություններն են, հասկանալի պատճառներով, հակված գույներն ավելի խտացրած ներկայացնել»:

Ամփոփելով՝ Սամվել Մարտիրոսյանն ասել է, որ իրականությունը երկուսի մեջտեղում է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (276)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS