X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանում ռուս օդաչուների գիշերային զորավարժություններ են անցկացվել


* 21-04-2017, 12:06 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 766 անգամ


Հայաստանում ռուս օդաչուների գիշերային զորավարժություններ են անցկացվելTert.am: ՌԴ Հարավային ռազմական շրջանի օդաչուները Հայաստանի ռազմաբազայում գիշերային թռիչքներ են իրականացրել հարվածային և տրանսպորտային ուղղաթիռներով։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Վադիմ Աստաֆևին:

Նշվում է, որ «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայի կազմից բանակային ավիացիայի միավորման հարվածային Մի-24 և տրանսպորտային Մի-8ՄՏՇ ուղղաթիռների անձնակազմերն անցել են օրվա մութ ժամերին ուսումնական թռիչքների իրականացման: Թռիչքային մարտավարական զորավարժության ժամանակ օդաչուները կկատարեն ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների կրակային պաշտպանության և աջակցության խնդիրներ:

Աստաֆևը նշել է նաև, որ զորավարժությունների ընթացքում օդաչուները և բորտտեխնիկները կանցնեն ատեստավորում:

«Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուների թռիչքային մարտավարական զորավարժություններն անց են կացվում ձմեռային ժամանակահատվածի ընթացքում ուսուցման ստուգման շրջանակներում:

Զորավարժություններին մասնակցում է թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 100 զինծառայող և մոտ 50 միավոր հատուկ ռազմական և ավիացիոն տեխնիկա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2017 (143)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS