X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լոշմանովն ի՞նչ էր անում «Մուշ»-ում


* 20-04-2017, 09:53 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: Նազելի Էլբակյան | Դիտվել է 2485 անգամ


Լոշմանովն ի՞նչ էր անում «Մուշ»-ումԴմիտրի Ալեքսանդրի Լոշմանովը հայտնաբերվել է: Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի պայմանագրային զինծառայողին ոստիկանները հայտնաբերել են Մուշ 2/2 թաղամասի Հալաբյան փողոցի թիվ 4/1 հասցեի բակում: Նրան հայտնել են, որ որոնվում է: Ռուս զինծառայողն ինքնակամ գնացել է ոստիկանության «Մուշի» բաժին, տվել բացատրություն: Լոշմանովն ասել է, որ ցանկացել է մի քանի օր մնալ համածառայակցի բնակարանում, տեղյակ չի եղել, որ իրեն փնտրում են: Նշել է, որ իրեն ոչ ոք չի նեղացրել, ռուս զինծառայողը եղել է սթափ վիճակում, արտաքինից մարմնական վնասվածքներ չի ունեցել: Այնուամենայնիվ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին «Այսօր» լրատվականին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ 1982 թվականին ծնված Դմիտրի Ալեքսանդրի Լոշմանովն ապրիլի 16-ին, ժամը 9:30-ի սահմաններում Գյումրու 8-րդ թաղամասի խանութներից մեկից առևտուր էր կատարել: Գնել էր ծխախոտ, ալկոհոլային խմիչք, դուրս էր եկել խանութից, որից հետո նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկային:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2017 (238)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
փետրվար 2017 (290)
հունվար 2017 (289)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS