X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

EBU-ն հաստատել է. Ռուսաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ- 2017»-ին


* 14-04-2017, 14:04 | Բաժին: Գլխավոր, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 409 անգամ


EBU-ն հաստատել է. Ռուսաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ- 2017»-ինAysor.am: Եվրոպական հեռարձակման միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա մասնակցել «Եվրատեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթին, հայտնում է «Интерфакс»-ը:

«Պաշտոնապես հաստատվելուց հետո, որ Եվրատեսիլի ռուս մասնակից Յուլիա Սամոյլովային թույլ չի տրվի Կիև մուտք գործել Եվրատեսիլ-2017 երգի մրցույթին մասնակցելու համար, EBU-ն պաշտոնապես «Առաջին ալիքին» երկու այլընտրանք է առաջարկել, որը Ռուսաստանին թույլ կտար այս տարի մասնակցել այդ մրցույթին: Ռուսաստանը կամ կարող էր մասնակցել արբանյակի միջոցով, կամ փոխարինել երգչին այնպիսի մասնակցով, ով կկարողանա օրինական Ուկրաինա մեկնել», - ասվում է EBU-ի պաշտոնական հայտարարությունում:

Եվրոպական հեռարձակման միությունում արձանագրել են, որ «Առաջին Ալիքը» դժբախտաբար մերժել է երկու առաջարկությունները, ինչպես նաև հրաժարվել հեռարձակել մրցույթը:

«Դա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարողանա մասնակցել մրցույթին այս տարի: Մենք կցանկանայինք, որ բոլոր 43 երկրները կարողանան մասնակցել եւ արեցինք հնարավոր ամեն ինչ` այդ նպատակին հասնելու համար», - ընդգծվում է հայտարարությունում:

«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթին մասնակցելու համար Ռուսաստանն ընտրել էր երգչուհի Յուլիա Սամոյլովային` Flame is Burning երգով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (287)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS