X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կլուծարվի՞ 4-րդ դպրոցը


* 13-04-2017, 12:18 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1480 անգամ


Կլուծարվի՞ 4-րդ դպրոցըԱպրիլի 11-ին Արթիկի համայնքապետարանի դահլիճում տեղի է ունեցել հնգամյա զարգացման ծրագրերի հանրային քննարկում, որին մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետարանի աշխատակիցներ Արամ Անտոնյանը, Կարեն Բադիշյանը և պաշտոնատար այլ անձինք: Հովսեփ Սիմոնյանը նշել է, որ զարգացման ծրագրերում հիմնական շեշտն անհրաժեշտ է դնել աշխատատեղերի ստեղծման վրա: Այստեղ նա անդրադարձել է «Սաստեքս» ընկերության տեղհատկացմանը: Ուսումնական տարվա ավարտից հետո թիվ 4 դպրոցի շենքում կսկսվեն շինարարական աշխատանքները, իսկ դպրոցը որպես միավոր մնալու է, պարզապես տեղափոխվելու է մեկ այլ վայր: Մարզպետը նշել է, որ խնդրի այս լուծումն ամենաօպտիմալն է ուսուցիչների աշխատատեղերի պահպանման հարցում, այս մասին տեղեկացանք artik.am կայքից:

Զարգացման պլաններից ներկայացվել է նաև սպանդանոցների ստեղծման ծրագիրը, որով կստեղծվի շուրջ 60 աշխատատեղ: Այստեղ Կարեն Բադիշյանը նշել է, որ ծրագիրն աջակցվում է կառավարության կողմից, պարզապես պետք է ներդնողների և հետաքրքրված անձանց մասնակցությունը:

Եվս մեկ անգամ անդրադարձ է եղել սելավատարների մաքրման և վերանորոգման աշխատանքներին, տանիքների վերանորոգման հրատապության և համայնքների խոշորացման հարցերին: Այստեղ մարզպետը հնչեցրել է իր սեփական կարծիքը, ըստ որի խոշորացմանը պետք է մոտենալ զգուշորեն. քաղաքային համայնքները ձուլել գյուղական համայնքներին նպատակահարմար չէ, քանի որ սրանք ունեն տարբեր հիմնախնդիրներ և զարգացման տարբեր ուղիներ, իսկ միաձուլումը կբերի մի շարք նոր խնդիրների առաջացման: Այն, ինչ ձևավորված է, պետք է պահպանել ու զարգացնել, իսկ Արթիկ համայնքը և նրան հարող գյուղական համայնքների մեծ մասն արդեն ձևավորված միավորներ են:

Հովսեփ Սիմոնյանը իր շնորհակալությունն է հայտնել համայնքապետարանի աշխատակիցներից 100% բյուջեի կատարողական ապահովելու համար: Դա բոլորի լուրջ ու հետևողական աշխատանքի արդյունքն է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (287)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS