X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Զատկական թանկացումներ. ձուն թանկացել է 3-5 դրամով


* 12-04-2017, 14:49 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 737 անգամ


Զատկական թանկացումներ. ձուն թանկացել է 3-5 դրամովPanorama.am: «Զատկական թանկացումների և գնային թռիչքների թեման, ցավոք, դառնում է հավերժական։ Իհարկե, գները թանկանում են ամենուրեք և միշտ, բայց առաջանցիկ տեմպերով ավելանում են նաև մարդկանց եկամուտները»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասել է «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը։

«Արևմտյան երկրներում, եթե գները թանկանում են 3 տոկոսով, նույն ժամանակահատվածում մարդկանց եկամուտներն ավելանում են 7-9 տոկոսով։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք աղավաղված պատկերի առջև ենք կանգնած։ Մեր երկրի բյուջռի նախագծում գրված է՝ գները և սակագները պետք է ունենան աճի կայուն տեմպ և չգերազանցեն 4 տոկոսը։ Խոսքը տարեկան գնաճի մասին է, բայց մեզ մոտ 4 օրվա ընթացքում գները աճում են 10 տոկոսով»,-նկատել է բանախոսը՝ հիշեցնելով, որ գների կտրուկ՝ 10 տոկոս թռիչք գրանցվեց ԱԺ ընտրությունների նախօրյակին, ինչպես նաև հաջորդ օրը։

Նրա խոսքով, նույնը տեղի կունենա նաև Զատկի նախօրեին, մանավանդ, որ գների բարձրացման նախանշաններ արդեն իսկ առկա են։

«Նոր զելանդական կարգը, օրինակ թանկացել է 200 դրամով, ինչը քիչ չէ։ Ձուն թանկացել է 3-5 դրամով։ Ինչ վերաբերում է ձկանը, ապա այն ոչ միայն թանկացել է, այլև անգամ դժվար է գտնել՝ կապված վաճառքի արգելքի հետ»,-նկատել է բանախոսը՝ ընդգծելով, որ իրենց դիտարկումները կատարվել են վերջին 3-4 օրերի ուսումնասիրությունների հիման վրա։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (143)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS